Apple-ը հրաժարվում է Intel-ի պրոցեսորներից, հօգուտ սեփական արտադրության ARM չիպերի

NEW YORK, NY - JANUARY 3: People shop in an Apple retail store in Grand Central Terminal, January 3, 2019 in New York City. U.S. stocks dropped again on Thursday after Apple warned that its first-quarter sales would be less than expected. (Photo by Drew Angerer/Getty Images)

Apple ընկերությունը պատրաստվում  է հրաժարվել Intel-ի պրոցեսորներից, որոնք կիրառվում են Mac համակարգիչների արտադրության ժամանակ։ Խնձորային կայսրությունում ցանկանում են դրանք փոխարինել սեփական արտադրության ARM պրոցեսորներով։ Bloomberg-ի տվյալներով, Apple-ը կարող է հայտարարել ամենամյա WWDC կոնֆերանսի ժամանակ, որը սկսվելու է հունիսի 22-ին։ Սակայն, համաձայն աղբյուրների, անոնսը դեռ կարող են հետաձգել։

Կարևոր է ընդգծել, որ Apple-ը սեփական պրոցեսորներն օգտագործում է Iphone սմարթֆոնների ու iPad պլանշետների վրա։ Այն որ ընկերությունը ցանկանում է կապերը խզել Intel-ի հետ ու ամբողջությամբ անցնել սեփական արտադրության պրոցեսորների, հայտնի էր դարձել դեռ 2018-ի ապրիլին։ Այն ժամանակ նշում էին, որ սա Apple-ի ստրատեգիայի մի մասն է, որը պետք է մեծացնի  ընկերության սարքավորումների միջև փոխգործակցության հնարավորությունները։ Այդ ժամանակ Apple-ն ապահովում էր Intel-ի տարեկան եկամուտի 5%-ը։

Ավելի թարմ արտահոսքը խոսում է այն մասին, որ ընկերության սեփական արտադրության պրոցեսորով աշխատող առաջին Mac-ը շուկայում կհայտնվի արդեն հաջորդ տարի։ Apple-ը մշակում է երեք տեսակի պրոցեսոր, որով համալրված կլինեն նոր համակարգիչները, այն էլ A14 հիմքով։ Այդպիսի պրոցեսորներ այժմ օգտագործվում են ընկերության սմարթֆոններում։  The Verge-ը գրում է, որ նոր պրոցեսորները շատ բարձր ցուցանիշներ են ցույց տվել։ Այն մի քանի անգամ գերազանցում է Intel-ի արտադրած չիպերին։ Դրանք ավելի մեծ արտադրողականություն ու էներգաէֆեկտիվություն են ցույց տվել։