Amazon-ը ԱՄՆ Կոնգրեսին մեկ տարի ժամանակ է տվել

Amazon-ը ԱՄՆ ոստիկաններին մեկ տարով արգելել է օգտվել իր դիմաճանաչման համակարգերից։ Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական բլոգում։

Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը միշտ էլ հանդես է եկել նման տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակելու օգտին։ Ընկերություն հույս ունեն, որ ԱՄՆ կոնգրեսին մեկ տարին լրիվ բավարար է, որպեսզի համապատասխան նոր նորմեր մշակեն․ «Մենք պատևաստ են օգնել, եթե մեզնից օգնություն խնդրեն»,- ասված է հայտարարության մեջ։

Խոսքը հիմնականում Amazon Rekognition ծրագրային ապահովման մասին է։ Ընկերությունն ընդգծել է, որ այս տենոլոգիայից կշարունակեն օգտվել այն կազմակերպությունները, որոնք օգնում են գտնել կորած մարդկանց, զբաղվում են մարդկանց վաճառքի ու թրաֆիքինգի հարցերով։