Facebook-ում և Instagram-ում այսուհետ հնարավոր կլինի անջատել քաղաքական գովազդը

Այսօրվանից սկսած Facebook-ի օգտատերերն ԱՄՆ-ում հնարավորություն կստանան ամբողջությամբ անջատել քաղաքական գովազդն իրենց անձնական էջերում:

Այդ ուղղությամբ քայլերը, այն է՝ մեղմացնել քաղաքական գովազդն ու դրա առկայությունը, ընկերությունը ձեռնարկել էր դեռ անցյալ տարի: Բացի դա, նոր հնարավորությունն ավելի կբարձրացնի օգտատերերի վերահսկողությունն իրենց տեսած գովազդների քանակի ու բովանդակության վերաբերյալ:

Նոր հնարավորությունը հասանելի է նաև Instagram սոցիալական կայքում: Կապույտ սոցցանցը նախատեսում է 2020 թվականի աշնանից նոր հնարավորությունը թողարկել նաև ԱՄՆ սահմաններից դուրս: