Apple-ը հրաժարվում է փոխել խաղի կանոնները. ծրագրավորողները կատաղած են

NEW YORK, NY - JANUARY 3: People shop in an Apple retail store in Grand Central Terminal, January 3, 2019 in New York City. U.S. stocks dropped again on Thursday after Apple warned that its first-quarter sales would be less than expected. (Photo by Drew Angerer/Getty Images)

Apple-ը չի փոխի App Store-ի խաղի կանոններն անգամ ծրագրավորողների մասսայական բողոքից հետո: Բողքի ալիքը բարձրացել էր Եվրահանձնաժողովի հետաքննությունից հետո, երբ ծրագրավորողները բողոքել էին, որ ընկերությունը ստիպում է  վճարման եղանակը դնել հավելվածի ներսում: Apple-ի թոփ մենեջերների խոսքով Hey փոստային ծառայությունն ուղղակի չի աշխատում iOS համակարգում, իսկ դրա ստեղծողները բռնել են գիտակցաբար կանոնները խախտելու ուղին: Այս մասին պատմել է ընկերության փոխնախագահ Ֆիլ Շիլլերը, TechCrunch-ին ուղղված նամակում:

Թոփ-մենեջերը Hey-ի հետ փոխհարաբերությունների պատճառը պարզաբանել էր, որ հավելվածը պարզզապես չի աշխատում իրենց համակարգով: iOS տարբերակից հեռացրել էին բաժանորդագրությունների ծանուցումներն ու վճարման հնարավորությունը, նաև բաժանորդագրվելու ու գրանցվելու հնարավորությունը: Այդ հավելվածի միջոցով հնարավոր էր միայն մուտք գործել քո անձնական հաշիվ, եթե դու արդեն ուրիշ հարթակներից գրանցվել ու վճարում ես կատարել:

Դու ներբեռնում ես հավելվածն ու այն չի աշխատում- դա բնավ այն պատկերը չէ, ինչ մենք ուզում ենք տեսնել մեր օնլայն-խանութում: Այդ պատճառով էլ Apple-ը պահանջում է, որ հավելվածի ներսում կատարված վճարումից հետո օգտատերերը ստանան այն նույն ֆունկցիոնալությունն, ինչ ամենուրեք:

Ֆիլլ Շինդլեր

Այս ամենով հանդերձ թոփ-մենեջերը խոստովանել է, որ հենց սկզբից Hey հավելվածը App Store-ում սխալմամբ է հայտնվել և նրանք պետք է վաղուց չեղարկեին այն: