Նոր պրոյեկտոր Xiaomi-ից. ծիծաղելի գին, լրջացնող տեխնիկական բնութագիր

Xiaomi-ն իր կոլեկտիվ ֆինանսավորման հարթակում նոր արտադրանք է ներկայացրել՝ Wanbo T2 Free Projector պրոյեկտորը, որի համար առաջարկում է ընդամենը 85 դոլար:

Գինն իսկապես ծիծաղելի է, փոխարենը տեխնիկական բնութագիրը ստիպում է լրջանալ: Թողունակությունը 1080 p է, կամ, ավելի հասկանալի ասած՝ Full HD: Այն թույլ է տալիս պատկերը պրոյեկտել 40-ից մինչև 120 դյում մակերեսի վրա, 1-ից մինչև 3 մետր հեռավորության վրա:

Նոր պրոյեկտոր ունի պատկերն ուղղահայաց ցուցադրելու հնարավորություն: Այն ունի նաև դիֆֆուզիոն արտացոլման տեխնոլոգիա: Սովորականից այն տարբերվում է նրանով, որ պատկերն ավելի փափուկ է արտացոլվում, ու երկար նայելուց պատճառով աչքերը չեն ցավում:

Նոր պրոյեկտորն ունի HDMI, USB և AV հնարավորություն, ցանկացած տեսակի աղբյուրի միանալու համար: