Facebook սոցիալական ցանցը, որը նախկինում հրաժարվում էր կարգավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումներն ու ընդհանրապես խառնվել դրանց, այնուամենայնիվ, որոշեց, որ այսպես էլ չի կարելի: Ու միանգամից դիմեց ծայրահեղ քայլերի: Business Insider-ը գրում է, որ պլատֆորմից հեռացրել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտապի հոլովակներն այն պատճառաբանությամբ, որ դրանք ատելության խոսք են տարածում ու ատելություն են քարոզում:
Այդ հրապարակումներում Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Անտիֆա կամ հակաֆաշիստական շարժումն ընդգրկել տեռորիստական կազմակերպությունների ցուցակում: Նա վստահեցնում էր, որ ծայրահեղական ձախ ուժերն իրենց մասնակցությունն ունեն որոշ նահանգներում անկարգությունների հրահրման գործում: Ընդ որում, հրապարակումներում, որպես նկարազարդում օգտագործվում էր շրջված կարմիր եռանկյուն դրոշը: Ըստ Թրամփի, այդ նշանն ակտիվ օգտագործում են «Անտիֆա» շարժման մասնակիցները:
Ինչպես հետո պարզվեց, շարժման մասնակիցներն իրականում չեն օգտագործում այդ նշանն օգտագործում էին նացիստները: ԴՐանք փակցնում էին համակենտրոնացման ճամբարներում գտնվող գերիների հագուստներին:
Նացիզմի պրոպագանդան Facebook-ում արգելված է, այդ պատճառով էլ որոշում է ընդունվել հեռացնել գրառումը:
Կապույտ սոցցանցի գործողությունները մասն են կազմում ԱՄՆ նախագահի ու սոցիալական մեդիայի միջև ընթացող պատերազմի: Այդ պատերազմը սկսվեց անցյալ ամիս, երբ Twitter-ը պիտակավորևեց Դոնալդ Թրամփի գրառումը, որպես ոչ հավաստի ինֆորմացիա: Դա հանգեցրեց նրան, որ նախագահը հրաման ստորագրեց սոցիալական ցանցերը կարգավորելու մասին: Համաձայն այդ փաստաթղթի, քաղաքական ցենզուրա իրականացնող հարթակները կզրկվեն իրենց անձեռնմխելոիթւոյւնից, հետևաբար կարող են նաև փակվել:
Բայց դա Twitter-ին չվախեցրեց: ԱՄՆ նախագահի հունիսի 18-ին արված գրառումը նույնպես պիտակավորվեց, որպես ոչ հավաստի տեղեկատվություն: