Առաջին ծալովի iPhone-ը դուրս կգա հաջորդ տարի

Չինական ինսայդերները տեղեկացնում են, որ Apple-ի առաջին ծալովի iPhone-ը կթողարկվի հաջորդ տարի՝ 2021 թվականին: Բացի դրանից, ի հայտ են եկել նոր սմարթֆոնի կառուցվածքի առաջին մանրամասները:

Կանխատեսվում է, որ ծալովի iPhone-ը կզրկվի էկրանի ֆիրմային վերին կտրվածքից, որտեղ տեղակայված էր FaceID տեխնոլոգիան: Ասում են, որ սմարթֆոնը կհամալրվի նաև դակտիլոսկոպիկ տվիչով, որը կտեղակայվի սմարֆոնի կողքերին:

Նաև վերահաստատվում է ավելի վաղ հրապարակված տեղեկատվությունը, որ ծալովի iPhone-ն իրականում չի ունենա ծալովի էկրան: Հիմնական դիսփլեյը բաղկացած կլինի երկու էկրանից, որոնց միջև բացված վիճակում ժամանակային պահումը գրեթե բացակայում է, այիսնքն նրանք աշխատելու են սինխրոն:

Սմարթֆոնը կողքերից ավելի կլորացած կլինի, ինչպես iPhone 11-ն է: FaceID-ն հնարավոր է տեղակայեն հիմնական տեսախցիկի մեջ: Սակայն լիովին հավանական է, որ այդ տեխնոլոգիայից ընդհանրապես կարող են հրաժարվել, եթե փորձարկման արդյունքում պարզվի, որ դա այնքան էլ հարմար չէ: