#Պադվալում 11/ Արհեստական բանականություն․ բանականության ծնունդն ու էվոլյուցիան (Մաս 1)

Ընդհանրապես արհեստական բանականություն բառակապկցությունը միջին վիճակագրական մարդու մոտ առաջին հերթին ինչ-որ նեգատիվ զգացողություններ է առաջացնում: Դրա էությունը չհասկացող մարդկանց մոտ անմիջապես արթնանում է ինքնապաշտպանական բնազդը: Ընդհանրապես արհեստական բանականություն ասելով, մարդիկ, դե գոնե նրանց ճնշող մեծամասնությունը պատկերացնում են հումանոիդ, այսինքն մարդանման ռոբոտ, ինչպիսին Սոֆիան է: Չնայած, որ այդպիսի ռոբոտները արհեստական բանակության մեկ տոկոսն էլ չեն կազմում: