Apple-ը նահանջեց

Դա տեղի ունեցավ քննադատությունների տարափից հետո, երբ ընկերությունը հրաժարվեց թարմացնել Hey փոստային հաճախորդին։ Թեև սկզբում Apple-ը սկզբունքորեն հետ քայլ չէր անում։

Սակայն այսօր ընկերությունը հայտարարեց, որ ծրագրավորողներն ու հավելվածների հեղինակները կարող են բողոքարկել App Store-ի կանոնները։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։ Եվ այսպես, այսուհետև՝

  • Հեղինակները կարող են վիճարկել իրենց հավելվածի մոդերացիան ու օնլայն խանութի կանոնները։
  • Ընկերությունը խոստացավ, որ այն հավելվածները, որոնք արդեն կան խանութում, թերություններն ուղղելու համար այլևս չեն սպասի կանոնների խախտման ստուգման երկարատև գործընթացին։
  • Երկու կանոններն էլ ուժի մեջ կմտնեն արդեն այս ամառ։