iOS 14. նորույթներ, թարմացումը ստացող սարքեր և թողարկման ամսաթիվ

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iOS 14-ը՝ Iphone-ի համար նոր սերնդի օպերացիոն համակարգը: iOS 14-ում ընկերությունն իրագործել է գլխավոր էկրանի նոր դիզայն՝ լիարժեք վիդջեթներով, ավելացրել է հավելվածների App Library էջը, իրագործել է բոլորի կողմից այդքան սպասված «Picture in Picture» հնարավորոթյունը, փոփոխել է Siri-ի դիզայնը ու կատարել բազմաթիվ այլ փոփոխություններ:

iOS 14. ի՞նչ նոր բան կա

Նոր գլխավոր էկրան՝ վիդջեթներով

iOS 14-ում Apple ընկերությունը վերամշակել է գլխավոր էկրանը։ Հիմնական էկրանին հայտնվել է լիարժեք կոնֆիգուրացվող վիդջեթների աջակցություն:

Հավելվածների վիջեթները կարելի է տեղադրել iPhone-ի գլխավոր էկրանին՝ հավելվածների պատկերակների միջև: Վիջեթները թարմացվում են իրական ժամանակում ՝ օգտատերերին տրամադրելով տեղեկատվություն՝ կախված հավելվածից։

Հավելվածների վիջեթները կարող են ձգվել iPhone-ի գլխավոր էկրանի ամբողջ լայնությամբ։ Ընդ որում, iPhone-ի աշխատասեղանի մեկ էջում կարելի է տեղադրել մի քանի վիջեթներ, այդ թվում՝ մեկը մյուսի տակ:

Apple-ում լիարժեք վիդջեթներ են մշակել iOS 14-ի ստանդարտ հավելվածների մեծամասնության համար։ Այլ հավելվածներ մշակողները նույնպես հնարավորություն կստանան ստեղծել իրենց վիջեթները:

Վիջեթներ iOS 14-ում կարելի է ավելացնել վիջեթների էջից կամ հիմնական էկրանին պատկերակների կառավարման մենյուից:

Բացի այդ, Apple-ում մշակել են վիջեթների հատուկ տեսակ, որոնք իրենց մեջ պարունակում են մի քանի վիջեթներ։ Նման վիդջեթները կարելի է թերթել ցուցադրվող տեղեկատվության փոփոխության համար։ Ավելին, վիդջեթում ցուցադրվող տեղեկատվությունը փոխարինվում է կախված օրվա ժամից կամ օգտագործողի գտնվելու վայրից:

Picture in Picture

IOS 14-ում Apple-ը ավելացրել է «Picture in Picture» գործառույթը։ Հնարավորությունը թույլ կտա դիտել տեսանյութ, միաժամանակ օգտագործելով այլ ծրագրեր: Տեսանյութերը նոր ռեժիմ տեղափոխելու համար անհրաժեշտ է սեղմել հատուկ կոճակը, որը գտնվում է ստանդարտ վիդեոփլեյերում:

Զանգի նոր էկրան

iOS 14-ում եւ iPadOS 14-ում Apple-ը իրականացրել է երկար սպասված նորամուծությունը՝ մուտքային զանգի նորացված կոմպակտ էկրան: Զանգի նոր էկրանը ցուցադրվում է դիսփլեյի վերևի մասում՝ փոքրիկ պատուհանի տեսքով: Այս նորամուծության շնորհիվ օգտատերերը կկարողանան չշեղվել գործարկված հավելվածից, երբ զանգահարում են նրանց iPhone-ին:

Նոր հավելված՝ «Թարգմանիչ»

Apple-ը iOS 14-ում ավելացրել է նոր «Թարգմանիչ» հավելվածը։ Հավելվածը թույլ է տալիս թարգմանել տեքստը (այդ թվում՝ ձայնային մուտքագրմամբ) 11 լեզուների միջև։

Siri-ի թարմացված ինտերֆեյս

Siri ձայնային օգնականը խոշոր թարմացում է ստացել iOS 14-ում։ Siri-ի կանչման դեպքում այն այլևս չի զբաղեցնում ամբողջ էկրանը: Ձայնային օգնականը ցուցադրվում է որպես փոքր պատկերակ՝ էկրանի ներքևի մասում:

Siri-ն օգտատիրոջ հարցումներին արագ պատասխանելու հնարավորություն է ստացել առանց առանձին էջ բացելու։ Օրինակ, եթե iOS 14-ում Siri-ին հարցնեք եղանակի մասին, ամբողջ էջի փոխարեն էկրանի վերևում կհայտնվի փոքր պատուհան՝ եղանակի մասին տվյալներով։

Նմանատիպ ճանապարհով, Siri-ն iOS 14-ում թույլ է տալիս պատասխանել հաղորդագրություններին՝ ձայնային հաղորդագրություններ ուղարկելու միջոցով: Բացի այդ, Apple-ը պատմել է, որ Siri-ի արագ գործողությունները կաշխատեն նաև «Հիշեցումներ» հավելվածի հետ:

Հավելվածների նոր էկրան՝ App Library

Բացի iOS 14-ի գլխավոր էկրանին վիջեթներ ավելացնելուց, Apple-ը App Library կոչվող մեկնարկային էկրանին հավելվածներով հատուկ էջ է ներկայացրել: Այս էջում հարմար կերպով դասավորվում են iPhone-ում տեղադրված բոլոր հավելվածները։

IOS 14-ում ավելացվել է նաև գլխավոր էկրանից հավելվածների էջերը արագ հեռացնելու հնարավորություն։ Դա անելու համար Դուք պետք է հեռացնեք ավելորդ էջերի նշումները, որից հետո դրանք դադարում են ցուցադրվել հիմնական էկրանին: Ընդ որում, բոլոր հավելվածները կարելի է գտնել App Library-ի էջում։ Ինչպես նշել են Apple-ում, նորամուծությունը թույլ կտա հարմարավետ դասակարգել iPhone-ում տեղադրված հավելվածները:

Թարմացված «Հաղորդագրություններ»

IOS 14-ի «Հաղորդագրություններ» հավելվածում բարելավվել են խմբային զրույցները։ Օգտատերերը հնարավորություն ունեն ուղիղ պատասխանել կոնկրետ հաղորդագրություններին։ Այս կերպ պատասխանված հաղորդագրությունները ստեղծում են ճյուղ, կարդալու համար դառնալով ավելի ընթեռնելի։ Բացի այդ, օգտատերերը կարող են խմբակային զրույցն այնպես կարգավորել, որպեսզի նրանց ծանուցում ուղարկվի միայն նրանց ուղիղ դիմելու դեպքում:

App Clips հնարավորություն

iOS 14-ում մեծ նորամուծություն է դարձել App Clips գործառույթը: Այն թույլ է տալիս ակնթարթորեն բեռնել հավելվածների թեթև տարբերակները, երբ դրանք անհրաժեշտ են դարձել՝ առանց App Store-ից լիարժեք տեղադրման: Օրինակ, եթե օգտագործողին անհրաժեշտ է ավտոկայանատեղի վճարելու համար հավելված, iOS 14-ը նրան կառաջարկի անմիջապես ներբեռնել հավելվածի պարզեցված տարբերակը՝ վճարումը կատարելու համար։ Հավելվածը կներբեռնվի հաշված վայրկյանների ընթացքում և թույլ կտա վճարել ծառայությունը՝ առանց քարտի նախնական կապակցման: Իհարկե, պայմանով, որ iPhone-ում կարգավորված է Apple Pay հնարավորությունը:

Նոր Memoji-ներ

Թարմացվել են նաև Memoji-ները, որոնք Apple-ը փորձում է թարմացնել բոլոր խոշոր թարմացումների ժամանակ:

CarKey

IOS 14-ում հայտնվել է CarKey գործառույթը, որը թույլ է տալիս iPhone-ը վերածել ավտոմեքենայի լիարժեք բանալիի: Գործառույթն օգտագործելու համար օգտատերը նախապես պետք է մեքենան ավելացնի Wallet հավելվածում։ Կարգավորումից հետո օգտատերը կկարողանա գործարկել շարժիչը, բացել դռները և կառավարել մեքենայի այլ գործառույթներ iPhone-ի միջոցով։ Գործարկման պահին այն կապահովվի միայն վերջին մոդելի BMW i5-ում։

Ո՞ր սարքերն են ստանալու թարմացումը

iOS 14

  • iPhone 11 Pro
  • iPhone 11 Pro Max
  • iPhone 11
  • iPhone XS
  • iPhone XS Max
  • iPhone XR
  • iPhone X
  • iPhone 8
  • iPhone 8 Plus
  • iPhone 7
  • iPhone 7 Plus
  • iPhone 6s
  • iPhone 6s Plus
  • iPhone SE
  • iPod touch (7-го поколения)

iPadOS 14

  • iPad Pro 12.9-inch (4th generation)
  • iPad Pro 11-inch (2nd generation)
  • iPad Pro 12.9-inch (3rd generation)
  • iPad Pro 11-inch (1st generation)
  • iPad Pro 12.9-inch (2nd generation)
  • iPad Pro 12.9-inch (1st generation)
  • iPad Pro 10.5-inch
  • iPad Pro 9.7-inch
  • iPad (7th generation)
  • iPad (6th generation)
  • iPad (5th generation)
  • iPad mini (5th generation)
  • iPad mini 4
  • iPad Air (3rd generation)
  • iPad Air 2

iOS 14-ի առաջին բետա-տարբերակի թողարկման ամսաթիվ

Առաջին բետա տարբերակը թողարկվել է հունիսի 22-ին:

iOS 14-ի թողարկման ամսաթիվ

2020 թվականի սեպտեմբեր: