Perseverance մարսագնացի թռիչքը հետաձգվեց

Perseverance մարսագնացի մեկնարկը հետաձգել են մինչև հուլիսի 22-ը։ Ինչպես տեղեկացնում է NASA-ն, հետաձգումը կապված է չկանխատեսված խնդիրների հետ, որոնք առաջացել են հրթիռակրի վրա կցելու ժամանակ։

Ավելի վաղ մասնագետները մարսագնացը միացրել էին EDLS համակարգին, որի հիմնական խնդիրը ռովերի անվտանգ բացթողումն է Մարսի մթնոլորտ, որպեսզի մարսագնացը կարողանա անվտանգ վայրէջք կատարել։ Եթե այս անգամ էլ առաքելությունը հաջողության չկատարվի, ապա այն կարող են հետաձգել մինչև 2022 թվական։