Մեծ Բրիտանիան տիեզերական գնում է կատարել․ OneWeb-ին երկրորդ կյանք են տալիս

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 500 միլիոն դոլար են առաջարկել սնանկացած OneWeb արբանյակային օպերատորի բաժնեմասերի 20%-ը։ The Telegraph-ը գրում է, որ այս ներդրումը կօգնի Մեծ Բրիտանիային ստեղծել սփական արբանյակային համակարգը։

OneWeb ընկերությունը  հինադրվել է Մեծ Բրիտանիայում 2012 թվականին, Google-ի նախկին մենեջեր Գրեգ Ուայլերի ջանքերով։ Մոտակա տարիներին ընկերությունը նախատեսում էր թողարկել 650 արբանյակներ, որոնք պետք է ա,բողջ մոլորակի համար ինտերնետ ապահովեին, իսկ 2027 թվականին նախատեսվում էր սարքավորումների քանակը հասցնել 900-ի։

2015 թվականին OneWeb-ը պայմանագիր ստորագրեց ֆրանսիական Arianespace-ի ու Ռոսկոմոսի հետ՝ մի քանի հարյուր սարքավորումների թռիչքների համար։ Առաջին թռիչքը տեղի ունեցավ 2019-ի փետրվարին։ Այդ ժամանակ հրթիռակիր  «Союз-СТ-Б»-ն ուղեծիր հանեց OneWeb-ի վեց արբանյակ։ Երկրորդ խմբաքանակի թռիչքը, որը բաղկացած էր 34 արբանյակներից, տեղի ունեցավ մարտի վերջին։ Այս պայմաններում հիմա OneWeb-ի խմբաքանակը 74 արբանյակից է կազմված։

Մարտի վերջին OneWeb-ը սնանկացման հայտ ներկայացրեց ու հայտարարեց, որ ցանկանում է վաճառել իր բիզնեսը։ Այս քայլն ընկերությունում բացատրել են միջոցների սղությամբ։ Տարվա սկզբից ընկերությունն ակտիվ բանակցություններ էր վարում ներդրումներ ներգրավելու համար, սակայն կորոնավիրուսի պանդեմիան հողին հավասարեցրեց բոլոր պլաններն ու հույսերը։

Մեծ Բրիտանիայի կառավարության հետաքրքրվաությունն այդ արբանյակներով, մեամասամբ կապված է Բրեքզիթի հետ։ Բանն այն է, որ եվրոպական ընտանիքից դուրս գալուց հետո, Մեծ Բրիտանիան ինչ-որ առումով սկսել է խնդիրներ ունենալ եվրոպական Galileo նավիգացիան արբանյակային համակարգի հետ։ Այդ պատճառով էլ երկրի ղեկավարությունը հիմա քննարկում է սեփական արբնյականերն ունենալու հնարավորությունը։