Telegram-ի դեսքթոփ տարբերակում (2.1.14 beta) հայտնվել է մուլտիհաշիվների հնարավորություն։

Սա նշանակում է, որ մեկ բաժանորդին հնարավոր է կցել միանգամից 3 օգտահաշիվ։ Ընդ որում, բոլոր օգտահաշիվներն էլ լինելու են օնլայն, այնպես որ ծանուցումներ կարող եք ստանալ ցանկացածից։ Սա հիանալի հարմար գործիք է, հատկապես այն մարդկանց համար, որոնք տարբեր պատճառներով մի քանի հաշիվ ունեն՝ անձնական, աշատանքային և այլն։ Այս նորարարությունը մոբայլ ու դեսքթոփ տարբերակներն ավելի հարմար է դարձնում։