iPhone-ի առաջին 5G սմարթֆոնը՝ iPhone 12-ը, մատակարարման լուրջ խնդիրներ ունի

Նախատեսվում է, որ այս տարվա աշնանը Apple-ը կներկայացնի iPhone 12-ի մի քանի մոդել, ըստ որոշ լուրերի 4-ից 6 մոդել։ Ավելի վաղ կանխատեսվում էր, որ ամերիկյան հսկան կարտադրի 30-40 միլիոն սարքավորում, սակայն հընթացս դրանց թիվը գրեթե կրկնակի կրճատվեց՝ 15-20 միլիոն հեռախոս։

DigiTimes-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Apple-ի գործընկերներն այնքան էլ լավատեսորեն չեն տրամադրված iPhone-ի առաջին 5G սմարթֆոնների հանդեպ, որը ունենալու է նաև mmWave-ի աջակցություն։        

Ու այս ամենով հանդերձ, մատակարարողների միջև մրցակցությունը բավականին մեծ է։ Սակայն iPhone 12-ի մատակարարումների քանակի կայծակնային անկման բուն պատճառը չեն բարձրաձայնում։ Ինչ-որ մասով մեղավոր է նաև պանդեմիան, որը ծնկի բերեց համաշխարհային տնտեսությունն ու սպառողների վճարունակությունը հասավ ամենացածր կետին։