Google, Apple ու Amazon ընկերությունները լսում են ձեր անձնական խոսակցությունները․ ինչպե՞ս

Բավականին հետաքրքիր ուսումնասիրություն․ գերմանացի հետազոտողները մանրակրկտորեն հավաքել են բոլոր այն բառերը, որոնք կարող են ակտիվացնել ձայնային ասիստենտներին (Google, Siri, Alexa, Cortana)։ Ընդհանուր ստացվել է 1000 բառ։ Մանրմասներն ու այս հետազոզուտյան տեսագրությունները տեսնելու համար անցեք հղումով։ «Alexa» reacts to the words “unacceptable” and “election,” while «Google» often triggers to “OK, cool.” «Siri» can be fooled by “a city,” «Cortana» by “Montana,” «Computer» by “Peter,” «Amazon» by “and the zone,” and «Echo» by “tobacco.”

Իրականում սա լուրջ խնդիր է ու այս հետազոտությունը կարող է օգնել բազմաթիվ մարդկանց։ Շատ են դեպքերը, երբ, օրինակ, տեսազանգով խոսում եք ինչ որ մեկի հետ, մեկ էլ ակտիվանում է, ասենք Google Assistant-ը ու սկսում է ինչ-որ բան փնտրել։ Ու դա այն պատճառով, որ խոսակցության ընթացքում, ինքներդ էլ չգիտակցելով, որ արտաբերել եք բանալի բառը։

Հիմա, ինչու» է դա կարևոր։ Դե առաջին հերթին նրա համար, որ բանալի բառից հետո ասված բոլոր արտահայտությունները ձայնագրվում են ու պահվում սերվերում, ու ըստ դրանց որոնում է կատարվում։ Ու, մի գաղտնիք բացեմ, այդ վերլուծությունները միշտ չէ, որ մքենաներն ու տարատեսակ ալգորիթմներն են անում։ Հաճախ, ձայնային ասիստենտների կաղափարների տակ թաքնված են ամենասովորական մարդիկ, որոնք իրենց կամքից անկախ կարող են ականտես լինել Ձեր խիստ անձնական խոսակցությանը։ Այդ մարդիկ ապակոդավորում են տեքստեչն այն դեպքում, երբ ասիստենտը չի կարողանում։ Նման մեխանիզմ մշակել է Apple-ը Siri-ի համար։ Այս մասին Guardian-ին պատմել է ընկերության ծրագրավորողներից մեկը։ Նա պատմել էր, որ ընկերության աշխատակիցները հաճախ հասանելիություն են ունենում մասնավոր ու խիստ անձնական խոսակցություններին։ Amazon-ը նույնպես լսում է ձեր խոսակցությունները Alexa-ի միջոցով, իսկ Google Assistant-ում որկավորված ու պրոֆեսիոնալ լեզվվաբաններ են աշխատում այդ ուղղությամբ։