Եվրոպական մեդիան երկու քարի արանքում

Եվրոպական մեդիաընկերությունները հայտնվել են երկու քարի արանքում։ Այն էլ ինչպիսի քարերի։ Մի կողմից GDPR-ն արելում է հավաքել մարդկանց անձնական տվյալները, մյուս կողմից էլ Google-ը հրաժարվում է մոնետիզացնել ու վճարել այն կայքերին, որոնք իրենց հետ չեն կիսվի անձնական տվյալների յուղոտ կտորներով։

Հիմա իրավիճակն այսպիսինն է, որպեսզի կայքերը կարողանան գումար աշխատել գովազդների միջոցով, սպառողները պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի նրանց համար ցուցադրվի անհատականցված գովազդ ու որպեսզի իրենց տվյալները հավաքվի, պահպանվի ու վեչլուծության ենթարկվի իրենց գովազդային օգտահաշվում։ Որոշ կայքեր հիմա ցանկանում են հեռացնել երկրորդ կարգավորումը։ Սակայն այդ ժամանակ Google-ը չի կարողանա վերլուծել սպառողների պահվածքն ու նրանց համար թիրախավորված գովազդ ցուցադրել։ Այդ պատճառով էլ որոնողական հսկան պահանջում է, որ Google Ads-ով աշխատող բոլոր հարթակները ստիպեն իրենց սպառողներին երկու համաձայնությունն էլ տալ։

Վաղ թե ուշ այս բախումը պետք է տեղի ունենար, մնում է սպասել, թե ինչ հանգուցալուծում կստանա, ու ում դիրքերն ավելի ուժեղ կգտնվեն՝ GDPR-ի թե Google-ի։ Մի բան պարզ է, կոնտենտը մոնետիզացնելն ամեն տարի ավելի ու ավելի բարդ է դառնում։