Android սարքավորումներ ու հարյուրավոր ձերբակալվածներ․ Եվրոպայում մեծ ռեյդ է սկսվել

Եվրոպական միության ոստիկանական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել, որտեղ խոսել է մի խոշոր օպերացիայի մասին, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, որոնք կապված են թմրաբիզնեսի, սպանությունների ու զենքի առևտրի հետ։ Իրավապահ մարմիններին հաջողվել է կոտրել ապակոդավորել EncroChat ցանցը, որի միջոցով էլ շփվում էին հանցագործությունների մեջ կասկածվողները։

Android սարքավորումներ

Vice-ը EncroChat-ի հեռախոսները նկարագրում է որպես ձևափոխված Android սարքավորումներ։ Ընկերությունը վերցնում էր հեռախոսների բազային մոդելները, դրանց մեջ հատուկ ծրագրեր էին ներդնում, որոնք նախատեսված էին հաղորդագրություններ գրելու համար։ Դրանք տվյալները փոխանցում էին ընկերության սերվերների միջոցով։ Սարքվորումներից ջնջում հեռացնում էին  GPS համակարգերը, տեսախցիկներն ու բարձրախոսները։

Հաճախորդները կարող էին սմարթֆոնից ջնջել բոլոր տվյալները, հատուկ կոդ գրելուց հետո, նաև տեղադրել երկու օպերացիոն համակարգ։ Եթե օգտատեը ցանկանում է, որ իր սմարթֆոնն ունենա շատ անմեղ տեսք, նա թողարկում է սովորական Android-ը։ Եթե ցանկանում է օգտվել գաղտնի չատերից, ապա թողարկում է EncroChat համակարգը։ Ընկերությունը սարքավորումները վաճառում էր բաժանորդագրությամբ, որի գինը տարեկան կազմում էր 1000 դոլար։

Ի՞նչ տեսք ունի EncroChat-ը

«Մենք կարծես թե նստած լինեինք մի սեղանի շուրջ, որտեղ հանցագործները շփվում էին իրար մեջ»

Ոստիկանությունը հետաքննությունը սկսել էր 2017 թվականին։ Սկզբում հետաքննությունն անցկացնում էին Ֆրանսիայում, քանի որ հենց այնտեղ էին գտնվում EncroChat-ի սերվերները, սակայն հետո հետաքննությանը միացան նաև այլ եվրոպական պետություններ։

Vice-ը գրում է, որ հանցագործները շփվում և պայմանավորվում էին իրենց գնումների վերաբերյալ ամենամանրամասն դետալներով, գնացուցակներով, գնորդների անուններով ու հսկայական քանակությամբ թմրանյութերի վաճառքի ուղիղ հղումներով։ Պարբերականի խմբագրակազմն ասում է, որ ամբողջ Եվրոպայով ձերբակալություններ սկսվեցին, իսկ հանցագործները չէին հասկանում, թե ինչպես են կարողացել կոտրել իրենց ցանցը։

2020 թվականի հունիսին EncroChat- տեղեկացրեց իր բաժանորդներին, որ համակարգը կոտրել են, ու խորհուրդ տվեց բոլորին, որպեսզի շուտափույթ ազատվեն իրենց սարքավորումներից։ Այդ պահից սկսած նամակագրություններին հասանելիությունը կորավ։

Հարյուրավոր ձերբակալություններ, մի քանի տոննա թմրանյութ և առձեռն միլիոնավոր եվրոներ

Ոստիկանությանը հաջողվեց ձերբակալել կասկածյաներին Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում։ Բրիտանական հանցագործությունների դեմ պայքարի ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ միայն իրենց երկրում ձերբակալվել է 746 մարդ։

Դրանից բացի, առգրավվել են 54 միլիոն ֆունտ ստերլինգ, երկու տոննա թմրանյութ, տասնյակ միավոր զենքեր, թանկարժեք ավտոմեքենաներ ու շքեղ ժամացույցներ։ Ոստիկանությունը հավատացնում է, որ կարողացել են կանխարգելել մարդկանց առևանգումներ, և մրցակից կլանների միջև սպանություններ։ NCA-ի տվյալներով աշխարհում ավելի քան 60 հազար մարդ օգտվում է EncroChat-ից, որից միայն 10 հազարը Մեծ Բրիտանիայում է։