XDA Developers ֆորումի մասնակիցները պարզել են, որ Google-ը գտել է այն միջոցը, որի շնորհիվ դադարեցնում է բազմաթիվ Android սմարթֆոնների հավելվածներ, որոնք աշխատում են root իրավունքով։ Ընկերությունը սկսել է տարածել SafetyNet անվտանգության համակարգի նոր թարմացումը։
SafetyNet-ը ստուգում է Android-ի ամբողջականությունը և գտնում է համակարգի աշխատանքում ցանկացած անհամաչափություն։ Բազմաթիվ հավելվածներ, այդ թվում նույն Google-ի ծառայությունները, բանկային հավելվածները, խաղերը կարգավորելուց պահանջում են, որ օգտատերն անցնի SafetyNet-ի ատեստացիա։ Դրա պատճառով root- իրավունքներով սմարթֆոնների վրա հավելվածները պարզապես չեն աշխատում։
Օգտատերերը շրջանցում են այդ խնդիրը Magisk գործիքի միջոցով։ Սակայն Google-ը որոշեց ուշեղացնել ստուգման գործընթացը։ Այն հիմ գործակցում է հենց սարքավորումների վրա։ Նշում են, որ այս պաշտպանությունը շրջանցել հասարակ օգտատերերին չի հաջողվի։