10 միֆ արհեստական բանականության մասին

«Ռոբոտները» մարդկանց կզրկեն աշխատանքից

Ամենահայտնի միֆը արհեստական բանականության մասին կապված է այն բանի հետ, որ նեյրոցանցերը մարդկանց կթողնեն առանց աշխատանքի, քանի որ բացառապես ամեն ինչ մարդուց լավ կանեն։

Դա այնքան էլ ճիշտ չէ։ Մեքենաները չեն փոխարինելու աշխատակիցներին, այլ նրանց աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնելու։ Բացառությամբ մի քանի ոլորտների, իհարկե։ Մարդուն 100%-ով փոխարինել այժմ ունակ չեն անգամ ամենախելացի սուպերալգորիթմները։

Արհեստական բանականությունը կարող է սխալ մեկնաբանել ինֆորմացիան

Նման կարծիք ձևավորվում է հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմեր դիտելուց հետո, որտեղ արհեստական բանականությունը ապստամբում է մարդկանց դեմ, քանի որ մարդկության պատմությունից սխալ եզրահանգման է եկել։ Սա, իհարկե, հետաքրքիր ու գրավիչ սյուժե է, սակայն իրականության հետ աղերս անգամ չունի։ Ռոբոտների մեջ ներդրվող տեղեկատվությունը գտնվում է մարդկանց խիստ վերահսկողության տակ։

Արհեստական բանականությունը գիտակցություն կունենա

Արհեստական բանականության մասին խոսելիս մարդիկ հաճախ կարծում են, որ այն մտածում է ճիշտ նույն կերպ, ինչպես մարդը, կամ ասենք նույն էմոցիաներն է ունակ վերապրել ու հաշվի առնել նախկին փորձը։ Այդ ամենը միֆ է։ Իրականությունն այսպիսինն է, որ անգամ ամենազարգացած արհեստական բանականությունն իրենից ներկայացնելու է ալգորիթմների հավաքածու, ոչ թե ինչ-որ անհատականություն։

Արհեստական բանականությունը չի սխալվում

Այս մոլորության հետ է կապված գերմարդկային ինտելեկտի մասին միֆը․ արագագործ, հզոր ու երբեք չսխալվող։ Այս տարբերակի կողմնակիցները, որպես օրինակ բերում են շախմատը,որով խաղացող ռոբոտները ընդամենը 40 տարվա ընթացքում մարդուն չթողեց որևէ շանս։

Իսկ իրականում արհեստական բանականությունը սխալվում է ամեն օր, սխալ է հասկանում խնդիրը, չի ճանաչում ձայնը, տեքստը, սխալ կանխատեսություն է անում և այլն։ Այն արդյունավետ է միայն մարդու վերահսկողության պայմաններում։

Արհեստական բանականությունը մոդայիկ երևույթ է, որի մասին շուտով կմոռանան

Լինել այս կարծիքին, նշանակում է թերագնահատել խելացի ալգորիթմների հնարավորությունները։ Իհարկե, նրանք դեռ զարգացման խիստ սաղմնային փուլում են, բայց արդեն հիմա դրանք տասնյակ հարցեր են լուծում․ հսկայածավալ տվյալներ են վերլուծում, ավտոմատացնում են գործողությունները, ազատում են ձեռքի ու վտանգավոր աշխատանքից և անգամ նվազեցնում է մարդկանց սխալվելու հնարավորությունը։ Արհեստական բանականությունը օգնում է մարդկանց, դա նշանակում է, որ ապագայում դրա մասին հաստատ չեն մոռանա։

Արհեստական բանականությունը արագ է սովորում սակավաթիվ տվյալների պայմաններում ու արագ ներդրվում է արտադրության մեջ

Իհարկե, սա այն միֆն է, որը ցանկալի կլիներ, որ իրականություն դառնա։ Բայց ցավոք՝ ոչ։  Որպեսզի արհեստական բանականությունն իսկապես օգուտ բերի որևէ ընկերության, այն մշակողները պետք է տասնյակ խնդիրներ լուծել․ պետք է հավաքեն ու ներբեռնեն թեմատիկ տվյալներ, մտածեն ճարտարապետությունը և այլն։

Արհեստական բանականությունը վայրկենական օգուտ կբերի ցանկացած կազմակերպության

Սա գործարարների ամենամեծ ու վտանգավոր մոլորությունն է։ Բավական է մեկ անգամ ներդնել ԱԲ-ի տեխնոլոգիան ու այն հենց առաջին ամսում Ձեզ հսկայական եկամուտ կապահովի։ Թեև, ԱԲ-ի ալգորիթմները ավտոմատացնում են աշխատանքը ու նվազեցնում են արտադրանքի ինքնարժեքը, սակայն դրանց ստեղծման ու ներդրման համար կպահանջվի նվազագույնը 3-4 ամիս։

Արհեստական բանականությունը կգերազանցի մարդուն արվեստի ոլորտում

Արհեստական բանականությունն իհարկե կարողանում է երաժշտություն գրել, կտավներ նկարել ու անգամ վեպեր գեներացնել։ Բայց դա իրական արվեստ չէ, այլ դրա իմիտացիան։ Ծրագրերը վերլուծում են իրենց հասանելի տեղեկատվությունը ու դրանց հիման վրա ինչ-որ խառը բան են ստեղծում։

Արհեստական բանականությունն անկողմնակալ է

Թեև Արհեստական բանականությունը տեղեկատվությունը վերլուծում է մարդուց մի քանի անգամ ավելի օբյեկտիվ, սակայն, միևնույնն է, այն 100%-ով անկողմնակալ չէ։ Բանն այն է, որ արհեստական բանականությունը սովորում է իրական մարդկանց տվյալների վրա հիմնվելով, այդ պատճառով էլ կրկնօրինակում է նրանց պահվածքը, խոսքն ու գնահատական տալոի եղանակը։

Արհեստական բանականությունն արդյունավետ է միայն արտադրության մեջ

Արհեստական բանականության կիրառման ոլորտները․

․ Բժշկություն

․ Ապահովագրություն

․ Ֆինանսներ

․ Առևտուր

․ Ծառայությունների ոլորտ

․ Սոցիալական ոլորտ

․ Զվարճանքի ոլորտ

․ Մարքեթինգ