Tinder-ում տեսազանգերի հնարավորություն է ավելացել

Tinder ծանոթությունների հավելվածը սկսել է փորձարկել տեսազանգերի նարավորությունը, որի միջոցով օգտատերեն արդեն կարող են նաև տեսազանգով շփվե միմյանց հետ։ Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական կայքում։

Այս հնարավորությունը դեռևս հասանելի է միայն ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Իսպանիային, Իտալիայի, Ֆրանսիայի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Կորեայի, Թայվանի, Թայլանդի, Պերուի ու Չիլիի որոշ օգտատերերի համար։

Ընկերությունում ընդգծել են, որ կարևոր տեղ են հատկացնում նաև անվտանգությանն ու այն հանգամանքին, որպեսզի օգտատերերը կարողանան վերահսկել իրավիճակը։ Տեսազանգի համար պահանջցում է երկու կողմերի համաձայնությունը՝ պետք է սեղմել հատուկ նշանի վրա։ Օգտատերերը կարող են զրույցից դուրս գալ ցանկացած պահի։

Նրանք նաև պետք է իրենց համաձայնությունը տան պլատֆորմի պայմաններին։ Այսինքն շփումը պետք է լինի առանց սեքսուալ կոնտենտի, արգելված է ատելության խոսքի տարածումն ու անօրինական գործողությունները։