iPhone-ններում մի շարք հավելվածներ են խափանվել

iOS օգտատերերը տաօրինակ խափանում են նկատել հավելվածներում։ Խնդիրները վերաբերում են այնպիսի հավելվածներին, ինչպիսիք են «Яндекс», Spotify, Viber, TJ, Tinder և այլն։

Որոշ օգտատերեր կարծում են, որ խնդիրը Facebook SDK-ում է։

9to5mac-ը գրում է, որ այդ միջոցները շատ հայտնի են ու iOS հավելվածներում լայն կիրառություն ունեն, ինչն էլ զգալիորեն բարդացնում է իրավիճակը։ Facebook-ն արդեն հայտարարել է, որ դիտարկում է բոլոր բողոքները։

https://twitter.com/iakmnk/status/1281536691715612672
https://twitter.com/ChinxFaneto/status/1281550748686471169