Մեծ Բրիտանիան պատրաստվում է տիեզերքում Չինաստանի և Ռուսաստանի արբանյակների դեմ հնարավոր հարձակմանը

Մեծ Բրիտանիայի տիեզերական հրամանատարությունը նախատեսում է ուսումնական վարժանքներ իրականացնել՝ ռազմական բախման դեպքում թշնամու արբանյակները ոչնչացնելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ապագա հակամարտությունը կարող է տիեզերքում չսկսվել, սակայն ես կասկած չունեմ, որ այն շատ արագ կտեղափոխվի այնտեղ: Եվ նույնիսկ դրա հաղթանակը կամ պարտությունը կարող է տիեզերքում լինել», — ասել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Մայք Ուիգսթոնը:

Ըստ բրիտանական Daily Express թերթի, գերատեսչությունը ցանկանում է իր Typhoon կործանիչներ ուղարկել «տիեզերքի ծայր»՝ սովորելու, թե ինչպես պետք է «պայքարել չինական և ռուսական ռազմական և հաղորդակցային արբանյակների դեմ»:

Tert.am