Samsung-ի հին սմարթֆոնները կստանան Galaxy S21-ի առանձնահատկությունները

Նոր One UI 3.1 ամպային ծառայությունը  մի շարք սմարթֆոնների «կնվիրի» մի քանի լրացուցիչ օգտակար առանձնահատկություններ:

Ֆիրմային One UI 3.1 ամպային ծառայության նոր տարբերակը, որն աշխատում է ներկայիս Android 11-ով, Galaxy S21 շարքի ծրագրային նոր առանձնահատկություններից մի քանիսը կբերի Galaxy S20, Galaxy Note 20, Galaxy Z Fold 2 և Galaxy Z Flip սմարթֆոններին:

Դրանց թվում կլինի, օրինակ, «Enhanced Single Take» տարբերակը, որը ֆիքսում է նկարահանման տարբեր ռեժիմներում արված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր՝ կափարիչի կոճակի մեկ սեղմմամբ: Գործելու է նաև «խելացի» ռետինը՝ Object Eraser-ը, որը լուսանկարի անհարկի մասերը արագ հեռացնելու գործիք է, գրում է The Verge-ը:

Բացի այդ, 2020 սարքերը հնարավորություն կունենան միաժամանակ ձայնագրելու Bluetooth-ով միացված սմարթֆոնի և ականջակալների ձայնը: Աղբյուրը նշում է, որ Samsung-ի Eye Comfort Shield համակարգը, որն ավտոմատ կերպով կարգավորում է կապույտ լույսի ֆիլտրի ուժգնությունն օրվա հիման վրա, նույնպես նոր կլինի անցյալ տարվա սարքերի համար:

Որոշ շրջաններում սմարթֆոնների թարմացումը հասանելի կլինի այս օրերին, իսկ մյուս շրջաններում` նոր թարմացումը կարող է տեղադրվել հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում:

168.am