Չինական «Տյանվեն-1» մարսագնացը հաջողությամբ մտել է Կարմիր մոլորակի ուղեծիր

Չինական «Տյանվեն-1» տիեզերական սարքավորումը հաջողությամբ դուրս է եկել Մարսի ուղեծիր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի Տիեզերական գիտության և տեխնիկայի ընկերության հաղորդագրության մեջ:

«Փետրվարի 24-ին պեկինյան ժամանակով 06:29-ին (երևանյան՝ 02:29՝ խմբ.) «Տյանվեն-1» առաջին չինական մարսագնացը երրորդ արգելակումն է իրականացրել և հաջողությամբ դուրս է եկել մարսիական սպասման ուղեծիր»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մարսագնացը սպասման ուղեծրում կմնա մոտ երեք ամիս: Տիեզերական սարքի վայրէջքը նախատեսված է մայիս-հունիս ամիսներին:

Մարսագնացն արձակվել է 2020 թվականին հունիսի 23-ին Հայնան կղզում գտնվող տիեզերակայանից: Այն թռիչքի մեջ է գտնվում 215 օր, որի ընթացքում Երկրից հեռացել է 212 մլն կմ:

Առաքելության հաջողության դեպքում սարքավորումը Կարմիր մոլորակից ստացված տվյալները Երկիր կուղարկի արդեն այս տարի: Ըստ առաքելության ծրագրի՝ տիեզերասարքը վայրէջքից հետո պետք է տեղաշարժվի Մարսի մակերեսով՝ ուսումնասիրելով մոլորակի մթնոլորտը, ռելիեֆը, երկրաբանական հատկությունները, ինչպես նաև մագնիսական դաշտի առնձանահատկությունները:

Tert.am