Թվիթերը պաշտոնապես մենաբանել է, թե ինչու է արգելափակել հայկական օգտահաշիվները

Twitter-ը հայաստանյան 35 օգտահաշիվ է արգելափակել` պնդելով, որ դրանք կապված են Հայաստանի Կառավարության հետ:

«Twitter»-ը գրում է, որ այդ 35 օգտահաշիվները ֆեյք էին: Ըստ թվիթերի` այդ գրառումները նպատակաուղղված էին` ատելության խոսք տարածելու Ադրբեջանի տարբեր քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների հասցեին: Նպատակն էլ Հայաստանի կառավարության համար աշխարհառազմավարական առումով բարենպաստ պատմություններ առաջ տանելն էր: Բացի այդ օգտատերերը շարունակում էին ավելացնել իրենց հետևորդների շրջանակը: