Նոր Զելանդիան անօդաչուների միջոցով կպաշտպանի ոչնչացման վտանգի տակ գտնվող դելֆիններին

Նոր Զելանդիայի կառավարությունն այսօր հայտարարել է, որ հավանություն է տվել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նոր նախագծին, որի նպատակն է «հասկանալ և պաշտպանել ոչնչացման վտանգի տակ գտվող մաուի դելֆիններին», հայտնում է Reuters-ը:

Անօդաչու թռչող սարքն արհեստական բանականության միջոցով կարող է գտնել և հետևել ոչնչացման եզրին գտնվող դելֆիններին:

Տեխնոլոգիան կարող է մանրամասն տվյալներ տրամադրել կաթնասունների բնակավայրերի, չափերի և դելֆինների բաշխման ու վարքի վերաբերյալ: Բացի այդ, այն կհետևի ջրային այլ կենդանիների շարժին, ինչպիսիք են ծովային թռչունները և կետերը:

Նշենք՝ մաուի դելֆինները ապրում են Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արևմտյան ափի ջրերում, և մասնագետների գնահատականների համաձայն, այս տեսակին պատկանող միայն 63 դելֆին է մնացել:

Tert.am