ՆԱՍԱ-ն ցուցադրել է գիսաստղ-տրանսֆորմերը (տեսանյութ)

Գիտնականները երկրային աստղադիտակների, ինչպես նաև ՆԱՍԱ-ի Hubble և Spitzer տիեզերական սարքերի օգնությամբ ուսումնասիրել են P/2019 LD2 (ATLAS) գիսաստղը, որը սկզբում Յուպիտերի տրոյական աստղակերպի հատկություններ են դրսևորում, այնուհետև գիսաստղի պոչ է ձեռք բերել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, երբ Յուպիտեի ուղեծրի տարածքից շարժվող գիսաստղերը հատվում են Ուրանի և Նեպտունի ուղեծրերը, դրանց մեծ մասը վերածվում է արտասովոր տեսքով երկնային մարմինների, որոնք կարող են դրսևորել ինչպես աստղակերպի, այնպես էլ գիսաստղի հատկություններ:

Նման երկնային մարմինների միջին տարիքը կազմում է 2.7 մլն տարի, ինչից հետո դրանց մեծամասնությունը դուրս է մղվում Արեգակնային համակարգից: Իսկ Յուպիտերի ընտանիքին պատկանող գիսաստղերն ավելի կարճ կյանք ունեն՝ կես մլն տարի:

P/2019 LD2 (ATLAS) գիսաստղը հայտնաբերվել է 2019 թվականին: Այն ժամանակ գիտնականները կարծում էին, որ այն Յուպիտերի տրոյական աստղակերպերից է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ երկնային մարմինը գազից և փոշուց կազմված պոչ ունի:

Գիսաստղի ուսումնասիրություններն իրականացրել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետների թիմը Բրայս Բոլինի ղեկավարությամբ:

Tert.am