Աշխարհի ամենատարածված սմարթֆոնները

Omdia վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել 2020 թվականի վերջին սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների վերաբերյալ:

Apple, Samsung և Xiaomi սմարթֆոնները մատակարարումների ծավալով առաջին հորիզոնականներում էին, սակայն առաջատարի տեղը զբաղեցրեց iPhone 11-ը՝ այն շուկայում թողարկվեց 64,8 միլիոն քանակով: Այս սմարթֆոնի նախորդը՝  iPhone XR-ը, 2019 թվականին գլխավորում էր նման վարկանիշը, գրում է GizmoChina-ն:

Երկրորդ և երրորդ տեղերը նույնպես զբաղեցրել է Apple-ը, ընդհանուր առմամբ, iPhone-ը վարկանիշում զբաղեցրել է հինգ դիրք: Apple սարքերի կողքին Galaxy A51-ն է:

Լավագույն 10-ն այսպիսի տեսք ունի.

iPhone 11-64.8 մլն

iPhone SE (2020) – 24,2 մլն

iPhone 12-23,3 մլն

Galaxy A51-23,2 մլն

Galaxy A21s-19,4 մլն

Galaxy A01-16,9 մլն

iPhone 12 Pro Max-16,8 մլն

Galaxy A11-15,3 մլն

Redmi Note 9 Pro-15 մլն

iPhone 12 mini-14,8 մլն

Հետաքրքիր է, որ iPhone 12 mini-ի առաքումներն ավելի մեծ էին, քան iPhone 12 Pro-ինը, չնայած շատ զեկույցներում փոքր սմարթֆոնի վաճառքի արդյունքները բավականին ցածր էին: iPhone 12 Pro-ն  Omdia-ի ցանկում չէ:

168.am