SpaceX-ն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկին հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումըv

SpaceX տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը կրկին հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը, որը պետք է տիեզերք տեղափոխեր Starlink համացանցային արբանյակների ևս մեկ խմբաքանակ:

Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան պաշտոնական էջում, նշելով՝  հետաձգման պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են:

«Եղանակային վատ պայմանների պատճառով, ինչպես նաև նախնական ստուգումներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով, Starlink արբանյակների արձակումը LC-39 գործարկման համալիրից նախատեսվում է երեքշաբթի՝ մարտի 2-ին, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 19.53-ին», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ վերջին երկու օրերի ընթացքում հրթիռակրի արձակումն արդեն 2 անգամ հետաձգվել է:

Նշենք՝ Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է լայնաշերտ համացանցային հասանելիություն ապահովել Երկիր մոլորակի բնակիչներին: Նախագիծը մեկնարկել է 2018-ի փետրվարին: Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն աշխարհի ցանկացած կետում: Ընդհանուր առմամբ, ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել շուրջ 12 հազար արբանյակ:

Ընկերությունն արդեն իսկ սկսել է համացանցի թեստավորումը շարքային օգտատերերի շրջանում: Ծառայության ամսական բաժանորդավճարը 99 ԱՄՆ դոլար է, որն համեմատելի է և նույնիսկ ավելի մատչելի, քան Միացյալ Նահանգների հիմնական համացանցային մատակարարների ամսական վճարը:

Tert.am