«Twitter»-ը կպիտակավորի հաղորդագրությունները, որոնք ապատեղեկատվություն են պարունակում

Twitter սոցիալական ցանցը կպիտակավորի հաղորդագրությունները, որոնք ապատեղեկատվություն են պարունակում հակակորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ, ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է USA Today-ը:

«Այսօրվանից մենք կսկսենք պիտակավորել այն թվիթները, որոնք կարող են պարունակել ապատեղեկատվություն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սոցիալական ցանցն արդեն իսկ ջնջել է COVID-19-ի հետ կապված ավելի քան 8,4 հազար թվիթ, ինչպես նաև որոշակի գործողություններ է ձեռնարկել 11,5 միլիոն օգտահաշվի դեմ:

Բացի այդ, Twitter-ը խոստացել է պատժել ընկերության կանոնները խախտողներին՝ հիմնվելով համակարգի վրա, որը նախատեսում է հաշվի անորոշ արգելափակում կրկնվող խախտումների դեպքում:

Հիշեցնենք՝ ամերիկյան Twitter Inc.-ը հիմնադրվել է 2006 թվականին: Դրա գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: