Չինացի գիտնականները ցուցադրել են Հս. բևեռում արեգակնային փոթորիկի 3D պատկերը (լուսանկարներ)

Երկիր մոլորակի վրա հաճախ փոթորիկներ և մրրիկներ են տեղի ունենում: Սակայն փոթորիկները կարող են տեղի ունենալ նաև տիեզերքում: Այս փոթորիկները կոչվում են արեգակնային փոթորիկներ և ինչպես Երկրի վրա տեղի ունեցող փոթորիկները կարող են մեծ վնաս հասցնել մարդկանց և արբանյակային տեխնոլոգիաներին, գրում է Mirror-ը։

Չինաստանում Շանդունի համալսարանի գիտնականների խումբը, վերլուծելով 2014-ի արբանյակների տվյալները, օրերս ցուցադրել է Հյուսիսային բևեռում 600 մղոն լայնությամբ արեգակնային փոթորիկի 3D պատկերը։

Արեգակնային փոթորիկը, որը տեղի է ունենում Երկրի մթնոլորտի վերին շերտերում, պտտվել է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և տևել է 8 ժամ։

Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հաստատել են արեգակնային փոթորիկների գոյությունը, երևույթ, որի մասին բազմիցս խոսվել է առանց ապացույցների, գրում է պարբերականը։

The space-hurricane is 1,000km wide

Tert.am