«Microsoft»-ը ծրագրային ապահովման «Exchange Server»-ի թարմացումներ է թողարկել, քանի որ ծրագրից օգտվող բազմաթիվ ամերիկյան ընկերություններ հաքերային հարձակումների են ենթարկվել

Ամերիկյան «Microsoft» կորպորացիան «Exchange Server» ծրագրային ապահովման թարմացումն է ներկայացրել, քանի որ այդ ծրագրի միջոցով ամերիկյան մի շարք մասնավոր ընկերություններ հաքերային հարձակումների էին ենթարկվել, որոնք, հավանաբար, կապ ունեն Չինաստանի հետ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան կորպորցիայի տարածած հայտարարությանը:

Հաղորդվում է, որ խոսքը հաքերային խմբի մասին է, որը «Hafnium» անվանումն է կրում: Կորպորացիայի մասնագետների գնահատմամբ՝ գործունեություն են ծավալում Չինաստանում:

Տեղի ունեցած միջադեպերից հետո ընկերությունը «Exchange Server»-ի թարմացումներ է իրականացրել ու օգտատերերին առաջարկում է անպայման ներբեռնել տվյալ թարմացումները՝ հետագա խնդիրների խուսափելու համար:

Tert.am