Facebook-ը կվերացնի քաղաքական գովազդի արգելքը

Facebook ընկերությունը հայտարարել է, որ կվերացնի քաղաքական գովազդի արգելքը, որը սահմանվել էր 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մարտի 4-ին ԱՄՆ-ում կվերականգնվեն քաղաքական, ընտրական և հանրային հետաքրքրությունների  վերաբերյալ գովազդները: Մենք այս միջանկյալ արգելքը կիրառել էինք 2020-ի նոյեմբերի ընտրություններից հետո՝ հետընտրական օրվա շփոթություններից, ինչպես նաև չարաշահումներից խուսափելու համար», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ինչպես նշում է ընկերությունը, այս ընտրաշրջանի ընթացքում Facebook-ն ավելի տեղեկատվություն է հավաքել քաղաքականության և ընտրությունների հետ կապված գովազդի մասին:

«Արդյունքում, առաջիկա ամիսներին մենք ավելի մանրամասն ուսումնասիրություն կանցկացնենք՝ պարզելու,  թե ինչպես են այդ գովազդները գործում մեր ծառայությունների վրա և հասկանալու, թե ինչ փոփոխություններ կարող են կատարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Google ընկերությունը նույնպես կվերացնի քաղաքական գովազդի արգելքը, որը մտցվել էր հունվարին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին:

http://tert.am