ՆԱՍԱ-ն նշել է վերջին 5 տարվա ընթացքում տիեզերքում տեղի ունեցած ամենալուրջ միջադեպը

Ռուսաստանի «Ֆրեգատ-ՍԲ» ուժեղացուցիչ բլոկի վառելիքի բաքի՝ 2020 թվականի մայիսին պայթյունը վերջին 5 տարվա ընթացքում տիեզերքում տեղի ունեցած ամենալուրջ միջադեպն է եղել, որի հետևանքով 100-ից 6000 կիլոմետր բարձրության վրա 325 բեկորներ են տարածվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՆԱՍԱ-ին հղումով։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 18-րդ տիեզերական կառավարման ջոկատը հայտնել էր, որ «Ֆրեգատ»-ի բաքը մայիսի 8-ին պայթել է ուղեծրում՝ թողնելով 65 բեկոր: Ավելի ուշ «Ռոսկոսմոս»-ը հաստատել էր միջադեպը, նշելով, որ բեկորները չեն սպառնում միջազգային տիեզերակայանին ու ռուսական արբանյակներին:

«Հիմնվելով նոր տվյալների վրա, այս ոչնչացումը վերջին հինգ տարիների ամենասարսափելի
իրադարձությունն է եղել», — ասվում է ՆԱՍԱ-ի զեկույցում:

Նշվում է՝ փետրվարի 1-ի դրությամբ ամերիկյան հսկիչ սարքավորումները հայտնաբերել են պայթյունի հետևանքով առաջացած 325 բեկոր 100-ից 6000 կիլոմետր բարձրության վրա, որից 309-ը շարունակում են մնալ բաց տիեզերքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ռուսական «Ֆրեգատ-ՍԲ» ուժեղացուցիչ բլոկի վառելիքի բաքը պայթել էր տիեզերական տարածության մեջ։ «Ֆրեգատ-ՍԲ»-ն ռուսական ուժեղացուցիչ բլոկ է միջին և ծանր դասի հրթիռների համար: Այն օգտագործվում է ռազմական և քաղաքացիական արբանյակներն ուղեծիր հանելու համար:

http://tert.am