2020 թվականի ամենատարածված և ամենավատ գաղտնաբառերը

Ավանդույթի համաձայն՝ առաջին տեղերն են զբաղեցնում «123456» և «qwerty» գաղտնաբառերը:

Տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտացված Data Leakage & Breach Intelligence վերլուծական ընկերությունը ուսումնասիրել է գաղտնաբառերի բոլոր լայնամասշտաբ արտահոսքերն ինտերնետում 2020 թվականին: 30 միլիոն հաշիվների տվյալների բազայի հիման վրա փորձագետները կազմել են ամենահայտնի գաղտնաբառերի ցուցակը:

2020 թվականի ամենատարածված 10 գաղտնաբառերը բաղկացած են միայն թվերից.

  • 123456
  • 123456789
  • 111111
  • Password
  • 12345678
  • 123123
  • 12345
  • 1234567
  • 000000
  • 1234567890

Կա առանձին ցուցակ` ամենատարածված տառային գաղտնաբառերով.

  • qwerty
  • password
  • qwertyuiop
  • iloveyou
  • asdasd
  • zxcvbnm
  • qazwsx
  • dragon
  • asdfghjkl
  • monkey

Այս գաղտնաբառերը կարելի է անվանել ամենավատը՝ հակերները կարող են արագորեն կոտրել ձեզ հաշիվները մի քանի րոպեների ընթացքում: Դրա համար նույնիսկ անհրաժեշտ չէ ունենալ հատուկ հմտություններ: Նման ցուցակները տարիներ շարունակ չեն փոխվել, մարդիկ տարիներ շարունակ շարունակում են օգտագործել ամենապարզ գաղտնաբառերը:

Բայց 2020 թվականին  կան նորարարություններ, որոնք նշել են Data Leakage & Breach Intelligence-ը: Մարդիկ զանգվածաբար որպես գաղտնաբառեր սկսեցին օգտագործել covid և epidemic բառերը:

http://168.am