Microsoft-ը 41%-ով արագացրել է Edge բրաուզերի աշխատանքը

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը թարմացրել է Edge բրաուզերը: Նորամուծությունները ներառում են ուղղահայաց ներդիրներ, ինչպես նաև գործարկման նոր տարբերակ, որն արագացնում է բրաուզերի աշխատանքը 41 տոկոսով, տեղեկացնում է Microsoft-ի պաշտոնական կայքը։ 

Edge բրաուզերում արդեն իսկ հնարավոր է մեկ հպումով ուղղահայաց ներդիրներ տեղադրել հորիզոնականների փոխարեն: Դրանք կհայտնվեն էջի ձախ կողմում և ըստ Microsoft-ի ներկայացուցիչների,  օգտակար կլինեն համակարգչային մեծ էկրաններ ունեցող օգտատերերի համար։

Գործարկման նոր տարբերակն, ըստ ընկերության, կարող է արագացնել բրաուզերի աշխատանքը 29-41 տոկոսով: Բացի այդ, ընկերությունը բարելավել է նաև Bing որոնողական համակարգի աշխատանքը բրաուզերով աշխատելու դեպքում:

Համացանցային տեխնոլոգիաների օգտագործմանը հետևող NetMarketShare ընկերության տվյալներով՝ Microsoft Edge-ն աշխարհում երկրորդ ամենատարածված բրաուզերն է Google Chrom-ից հետո:

http://tert.am