Ռուսաստանում բազմաթիվ ընկերություններ ենթարկվել են կիբերհարձակումների

Մոտ 40 ընկերություն Ռուսաստանում ենթարկվել է կիբերհարձակումների, որոնց ընթացքում ցանցահենների կողմից օգտագործվել են այն թերությունները, որոնք ունի Microsoft ընկերության Exchange Server-ի ծրագրային ապահովումը։ Այս մասին հայտնում է «Կասպերսկու լաբորատորիան»։

«Մարտի 2-ին Microsoft-ը տեղեկացրել է մի շարք հարձակումների մասին, որոնց ընթացքում օգտագործվել են Microsoft Exchange Server-ի թերությունները։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները արձանագրում են այդ թերությունների օգտագործման փորձերի նկատելի աճ, որի նպատակն է ներթափանցել կորպորատիվ ցանցեր եւ գողանալ գաղտնի տեղեկատվություն։ Ռուսաստանում նման հարձակման ենթարկվել է մոտ 40 ընկերություն»,- ասված է հայտարարության մեջ։

«Կասպերսկու լաբորատորիան» խորհուրդ է տալիս նման դեպքերում օգտվել Microsoft-ի թարմացումներից, օգտագործել ծրագրային պաշտպանությունն ապահովող լուծումներ, իսկ հարձակման դեպքում՝ դիմել մասնագետներին։