SpaceX-ն ուղեծիր կարձակի 60 արբանյակներից բաղկացած Falcon 9 հրթիռ-կրիչը

Ամերիկյան SpaceX ընկերությունն ուղեծիր կարձակի 60 Starlink արբանյակներից բաղկացած Falcon 9 ծանր հրթիռ-կրիչը: Այս մասին հայտնում է Spaceflight Now-ն:

Արբանյակները կարձակվեն Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնի մեկնարկային համալիրից:

2019 թվականի մայիսից մեկնարկած Starlink նախագծի շրջանակում այն կլինի 21-րդ արձակումը: