ՌԴ-ում որոշ պետական ծառայություններ շուտով անհասանելի կդառնան առանց կենսաչափական տվյալների տրամադրման. Коммерсантъ

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների նախարարությունում առաջարկել են ակտիվացնել ռուսաստանցիների կենսաչափական տվյալների հավաքագրումը, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների խոսքերը:

Լրատվամիջոցի համաձայն, գերատեսչությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում Միացյալ կենսաչափական համակարգում մուտքերի քանակը ներկայիս 164 հազարից հասցնել 70 միլիոնի:

Բացի այդ, ներդրվող համակարգով նախատեսվում է սահմանափակել մի շարք պետական ծառայությունների հեռավար հասանելիությունը կենսաչափական տվյալների բացակայության պայմաններում:

Հիշեցնենք, որ Միացյալ կենսաչափական համակարգը գործարկվել է 2018-ի հունիսին՝ երկրի կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ: Այդպիսով, ռուսաստանցիների կարողացել են բանկերում բացել հաշիվներ, ավանդներ և վարկեր ստանալ՝ օգտագործելով նույնականացման այս համակարգը:

Տվյալների առկայությունը միաժամանակ երկու համակարգում թույլ է տալիս քաղաքացիներին սպասարկել առանց անձնագրի:

http://tert.am