Apple-ն iPhone-ի արտադրությունը կկրճատի 20%-ով. Nikkei

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է 2021 թվականի առաջին կեսին մոտ 20 տոկոսով կրճատել նոր iPhone սմարթֆոնների արտադրությունը:

Այս մասին այսօր հայտարարել է Nikkei ճապոնական ամսագիրը, վկայակոչելով սեփական աղբյուրների խոսքերը:

Նշվում է՝ կրճատումների մեծ մասը կտարածվի iPhone 12 mini մոդելների վրա:

Nikkei-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարվա վերջին Apple-ը կապալառուներից այնպիսի քանակությամբ մասեր է պատվիրել, որոնք բավարար են մոտ 96 միլիոն iPhone 12, iPhone 11 և iPhone SE սմարթֆոնների արտադրության համար: Այնուամենայնիվ, 2021 թվականի առաջին կեսին ընկերությունը որոշել է թողարկել ընդհանուր առմամբ 75 միլիոն հեռախոս, քանի որ կապալառուների խնդրել են ժամանակավորապես դադարեցնել iPhone 12 mini մոդելի մասերի արտադրությունը:

Մասնագետների կարծիքով, iPhone 12 mini-ի պահանջարկը Apple-ի կողմից սպասվածից ցածր էր՝ մարտկոցի խնդիրների և փոքր էկրանի պատճառով:

Ամսագրի աղբյուրները նշել են նաև, որ Apple-ը հետաձգել է MacBook նոթբուքերի երկու նոր մոդելների զանգվածային արտադրության մեկնարկը` այն մայիսից տեղափոխելով 2021-ի երկրորդ կես:

Նշենք՝ 1976 թվականին հիմնադրված Apple ընկերությունը արտադրում է iPhone, iPad, iMac, MacBook, iPod և այլ բարձր տեխնոլոգիական սարքավորումներ: Կորպորացիան, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում և ամենամեծերից մեկն է աշխարհում:

http://tert.am