Sony-ն կթողարկի PlayStation 5-ի նոր տարբերակը

Sony ընկերությունը պատրաստում է թողարկել PlayStation 5-ի խաղային կցորդի թարմացված տարբերակը, հայտնում է Mydrivers-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուների խոսքը:

PlayStation 5 Slim կցորդն ավելի թեթև և կոմպակտ կլինի: Սարքի հեռակառավարման վահանակը կստանա 5-նանոմետրանոց հարթակի վրա հիմնված պրոցեսոր:

Նշվում է՝ կցորդի նոր տարբերակը վաճառքի կհանվի արդեն 2023 թվականին:

http://tert.am