Mercedes-Benz-ի E-Class շարքը կհամալրվի նոր առաջատար մոդելով

Գերմանական Mercedes-Benz ընկերության E-Class մոդելը կներկայանա նոր տարբերակով, որը կստանա 73 ինդեքսը: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, այդ մասին կարելի է եզրակացնել Daimler-ի կողմից արտոնագրված «E 73» ապրանքանշանից:

Ենթադրվում է, որ Mercedes-AMG ընտանիքի «յոթանասուն երեք» անվանումով մոդելը կհամալրվի լիցքավորվող հիբրիդային ուժային համակարգով, որի հզորությունը կհասնի 800 ձիաուժի:

AMG-ի առաջատար մոդելների էլեկտրականացումը գաղտնիք չէ. մեկուկես տարի առաջ ստորաբաժանման այն ժամանակվա ղեկավար Տոբիաս Մյորսը հաստատել էր AMG GT 4-door Coupe բենզինային-էլեկտրական մոդելի մշակումը, իսկ նախորդ շաբաթ հայտնի դարձավ GT 73 սուպերհիբրիդի թողարկման մասին:

Քանի որ Mercedes-AMG GT 4-door Coupe-ն կառուցվում է նույն հարթակի հիման վրա, ինչ և E-Class-ը, դժվար չի լինի սեդանը համալրել հզոր հիբրիդային ուժային համակարգով:

http://tert.am