Samsung-ը 2021-ին չի թարմացնի Galaxy Note սմարթֆոնների շարքը

Samsung ընկերությունում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ 2021 թվականին չի թողարկվի Galaxy Note սմարթֆոնների շարքի նոր սերնդի մոդելները: Ընկերության գլխավոր տնօրեն Դոնգ Ջին Կոյի խոսքերին հղումով գրում է Gizmochina-ն։

Samsung-ում սմարթֆոնների շարքը խոստացել են թարմացնել 2022 թվականին, սակայն դրա վերաբերյալ այլ մանրամասները դեռևս չեն հաղորդվում: Հնարավոր է, որ հարավկորեական ընկերությունը զգալիորեն փոխի Galaxy Note շարքի սմարթֆոնների դիզայնը և գործառույթները։

Ավելի վաղ իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Samsung-ում մտադիր են ամբողջությամբ հրաժարվել Galaxy Note շարքից։ Ավելի ուշ ընկերությունում հերքել էին այդ լուրերը՝ հայտարարելով, որ դրանք ընդամենը խոսակցություններ են։

Նշենք, որ Samsung Galaxy Note 20-ը ներկայացվել է 2020 թվականի աշնանը։

http://tert.am