Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են

Հայաստանում 2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին,  իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին։

2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների է ենթարկվել հայաստանցի օգտատերերի 2,57%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 1,78%, իսկ Ադրբեջանում՝ 5,05%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ընկերության տվյալների համաձայն՝ 2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաշատը գրոհել են Իրանում (67,78%), Ալժիրում (31,29%) և Բանգլադեշում (26,18%) գտնվող օգտատերերին:

2020 թվականին ընկերությունը հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի 5 683 694 տեղադրման փաթեթ, ինչը 2,1 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ: Անցյալ տարի դրանց մեծ մասը (57,26%) վերաբերում էր գովազդային ծրագրերի դասին այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանք կազմում էին 21,81%։ Համապատասխանաբար, 2020 թվականին նվազել է տարբեր տրոյական, այդ թվում ՝ բանկային ծրագրերի փաթեթների բաժինը։

Մոբայլ սարքերի վարակումից  պաշտպանվելու համար փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաև ժամանակին նորացնել համակարգը և կարևոր հավելվածները։ Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ և չանցնել նաև բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։

http://168.am