SpaceX-ը Starship հրթիռները Մարս կուղարկի մինչ 2030 թվականը. Իլոն Մասկ

SpaceX ընկերությունը Starship հրթիռները Մարս կուղարկի մինչ 2030 թվականը:

Այս մասին այսօր իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

«SpaceX-ի տիեզերանավերը Մարս կուղարկվեն մինչ 2030 թվականը: Ամենադժվար իրադարձությունը Mars Base Alpha-ն ինքնապաշտպանվող դարձնելն է»,- մանրամասնել է գործարարը:

Հիշեցնենք՝ փետրվարին փորձնական թռիչքի մեկնարկից հետո Starship հրթիռի SN9 նախատիպը պայթել էր վայրէջքի ժամանակ:

Նշենք՝ SN9-ը ծանր հրթիռի փորձնական մոդել է, որի ստեղծման վրա աշխատում է SpaceX-ը՝ ապագա առաքելություններում մարդկանց և 100 տոննա բեռ Լուսին և Մարս տեղափոխելու համար: