ԱՄՆ Ֆլորիդա նահանգում արձակվել է Falcon 9 հրթիռակիրը՝ 60 Starlink ինտերնետային արբանյակների խմբով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով՝ SpaceX ընկերությանը:
Հաղորդվում է Falcon 9 հրթիռակիրն արձակվել է Կանավերալ հրվանդանից՝ տեղի ժամանակով 04:25-ից (12:28): Հրթիռակրի առաջին աստիճանն, ինչպես ակնկալվում է, վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա:
Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչներին ապահովել համացանցի լայնամասշտաբ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը մեկնարկել է 2018 թվականին: Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է մոտ 12 000 արբանյակ արձակել: