Boston Dynamics-ը ցուցադրել է ստեղծած նոր ռոբոտը` նախատեսված պահեստներում աշխատանքի համար (տեսանյութ)

Ամերիկյան Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է ռոբոտի նոր մոդել: Նորույթը՝ Stretch ռոբոտը, նախատեսված է պահեստներում աշխատելու համար և ունակ է արագ և արդյունավետ կարգավորել տարբեր տեսակի ապրանքներ՝ տուփեր, արկղեր և այլն: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:

Boston Dynamics-ի հաղորդագրության մեջ նշում է, որ Stretch-ն ունակ է մանևրելու սահմանափակ տարածություններում, ինչը հատկապես կարևոր է նեղ պահեստների համար:

Միևնույն ժամանակ, համակարգչային «տեսողության» շնորհիվ ռոբոտը կարող է հարմարվել փոփոխվող դասավորություններին և գտնել ճիշտ այն բեռները, որոնք պետք է տեղաշարժվեն: Այս ամենը գրավիչ է դարձնում նրան պահեստների տերերի համար ամբողջ աշխարհում, ովքեր ստիպված չեն լինի վերակառուցել տարածքները կամ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման համար:

Boston Dynamics-ը նախատեսում է Stretch-ի առևտրային առաքումները հաճախորդներին սկսել 2022 թվականին: Նորույթի արժեքը դեռ չի հայտարարվել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

http://tert.am