1 ամսում` 24 մլն օրինակ. հայտնի է փետրվարին աշխարհում ամենաշատ սմարթֆոն վաճառած ընկերությունը

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը սմարթֆոնների վաճառքի 2021 թվականի փետրվարի տվյալներով առաջին տեղում է, հայտնում է gizmochina.com լրատվականը՝ հղում տալով Strategy Analytics-ի վերլուծական զեկույցին։

Զեկույցի համաձայն` ընկերությանը փետրվարին հաջողվել է 24 միլիոն սմարթֆոն վաճառել՝ զբաղեցնելով սմարթֆոնների վաճառքի շուկայի 24,1 տոկոսը։ Երկրորդ տեղում ամերիկյան Apple ընկերությունն է՝ 23 միլիոն սմարթֆոնով (22 տոկոս)։ Չինական Xiaomi ընկերությունը զբաղեցնում է շուկայի 11,5 տոկոսը։ Չինական մյուս արտադրողներ Vivo-ն և Oppo-ն համապատասխանաբար զբաղեցնում են սմարթֆոնների շուկայի վաճառքի 10,6 և 8,5 տոկոսը։

Վերլուծաբանների կարծիքով` Samsung ընկերությանը հաջողվել է կտրուկ ավելացնել սմարթֆոնների վաճառքը Galaxy S21 մոդելների նոր շարքի թողարկման և պատժամիջոցների ճնշման տակ գտնվող Huawei ընկերության` սմարթֆոնների շուկայում բաժնեմասի կրճատման արդյունքում:

http://tert.am