Apple-ը պատրաստում է «անմահ» ժամացույց

Watch Explorer Edition G-Shock-ի նման, միայն՝ ավելի խելացի։

Apple-ը նախատեսում է թողարկել խելացի ժամացույց՝ կոպիտ պատյանով, որը նախատեսված է ակտիվ սպորտով զբաղվող էնտուզիաստների համար, ովքեր ավելի բարդ պայմաններում են օգտագործում տեխնոլոգիաները: Այս մասին հայտնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

Նրա խոսքով, սարքը նախատեսվում է ներկայացնել ոչ շուտ, քան մինչև 2021 թվականի ավարտ, 2022 թ. սկիզբ: Այս սարքի մասին մանրամասները դեռ քիչ են: Գուրմանն ասում է, որ նոր մոդելը կստանա նույն հատկանիշները, ինչ ներկայիս Apple Watch-ը, բայց միևնույն ժամանակ՝ այն հագեցած կլինի հարվածներից հավելյալ պաշտպանություն և այլ վնասներից։

Լրագրողը սարքը համեմատում է Casio-ի հանրաճանաչ G-Shock-ի հետ: Սա Apple-ի «անմահ» ժամացույց ստեղծելու առաջին փորձը չէ: Դեռ 2015 թվականին՝ առաջին սերնդի ժամացույցների թողարկումից հետո, ընկերությունը քննարկել է էքստրեմալ սպորտի սիրահարների համար ավելի դիմացկուն տարբերակ թողարկելու հնարավորությունը:

http://168.am