Հայտնի են Android համակարգով աշխատող ամենահզոր սմարթֆոնները

2021 թվականի մարտի տվյալներով՝ ամենաարտադրվող Android համակարգով սմարթֆոնը Xiaomi Black Shark 4 Pro-ն է: Հերթական վարկանշային աղյուսակը հրապարակվել է AnTuTu հայտնի բենչմարկի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Oppo Find X3 Pro սմարթֆոնը, որը հավաքել է թեստում 742 միավոր: Երրորդ հորիզոնականում է Nubia Red Magic 6 Pro-ն: Ամենաքիչ միավորները հավաքել են Meizu-ից նորույթները՝ 18 եւ 18 Pro մոդելները, որոնք զբաղեցրեն են վերջին եւ նախավերջին հորիզոնականները:Առաջին անգամ վարկանշի բոլոր տասը տեղերը զբաղեցրել են հեռախոսները, որոնք համալրված են Qualcomm-ից Snapdragon 888-ով: